Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
439.27
RUB
4.7901
GEL
137.62
2026 թ. մարտի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՀՀ վարչապետը նշել է Արցախի հարցի կարգավորման հայեցակարգի հիմքը

16.10.2020, 22:17
ՀՀ վարչապետը նշել է Արցախի հարցի կարգավորման հայեցակարգի հիմքը
ՀՀ վարչապետը նշել է Արցախի հարցի կարգավորման հայեցակարգի հիմքը

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է Ղարաբաղի հարցի կարգավորման հայեցակարգի հիմքը։ 

««Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է, իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված նույն հետևանքներին», – գրել է նա Facebook–յան իր էջում։

Նրա խոսքով, հատկապես սա պիտի դրվի Ղարաբաղի հարցի կարգավորման մեր հայեցակարգի հիմքում։

«Վարձկան-ահաբեկիչների ներգրավվածությունը ընթացիկ պատերազմին, Թուրքիայի և Ադրբեջանի ահաբեկչական գործելակերպը նման միջազգային ըմբռնման հասնելու իրական հնարավորություն է տալիս։ Ողջ հայության ներուժը պետք է կենտրոնացնենք այս խնդրի լուծման վրա», – գրել է Փաշինյանը։–0–