Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան

30.12.2022, 11:38
Հայաստանը Հաագայի դատարանին խնդրել է կիրառել միջանկյալ միջոցներ՝ պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել ենթադրյալ «ցույցերի»  կազմակերպումը
Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Արդարադատության միջազգային դատարանի տարածած մամուլի հաղորդագրությունը:

Հայաստանը Հաագայի դատարանին խնդրել է կիրառել հետևյալ միջանկյալ միջոցները՝ պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել ենթադրյալ «ցույցերի» կազմակերպումը և դրանց աջակցությունը, որի հետևանքով արգելափակվել է Լաչինի միջանցքով անարգել ազատ տեղաշարժը երկու ուղղություններով: Բացի այդ, Հայաստանը խնդրել է դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել ազատ տեղաշարժը երկու ուղղություններով:–0–