Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանի համար առավել քան երբևէ կարևոր է չտրվել տարբեր շահագրգիռ երկրների քաղաքական շահարկումներին․ Սամվել Կարապետյան

25.05.2024, 19:57
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի համար առավել քան երբևէ կարևոր է չտրվել տարբեր շահագրգիռ երկրների քաղաքական շահարկումներին։
 Հայաստանի համար առավել քան երբևէ կարևոր է չտրվել տարբեր շահագրգիռ երկրների քաղաքական շահարկումներին․ Սամվել Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի․/ԱՌԿԱ/․ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի համար առավել քան երբևէ կարևոր է չտրվել տարբեր շահագրգիռ երկրների քաղաքական շահարկումներին։ 

«Միջազգային հարաբերությունների ներկայիս ճգնաժամի պայմաններում կարևոր է սերտ երկխոսություն պահպանել քաղաքական, գործարար և մշակութային հանրության բոլոր մակարդակներում, որոնք ձևավորվել են երկրների միջև երկար տարիների հարաբերություններում (Հայաստան և Ռուսաստան, խմբ․): Այսօր

Հայաստանի համար առավել քան երբևէ կարևոր է չտրվել տարբեր շահագրգիռ երկրների քաղաքական մանիպուլյացիաներին։ Կարծում եմ, որ այդ գործողություններն ուղղակի վտանգ են ներկայացնում Հայաստանի տնտեսական անվտանգության համար»,- ասաց Հայ ձեռներեցների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը Մոսկվայում կայացած Armenian Business Forum 2024 –ի շրջանակում։

Նա կոչ արեց սթափ գնահատել նման քայլերի հետևանքները։ 

«Ոչ մի արտաքին հանգամանք չի կարող և չպետք է խոչընդոտ դառնա հայ-ռուսական համագործակցության մասնակիցների գործընկերության և համագործակցության զարգացման համար։ Իմ կարծիքով, դրանում է կարևոր մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվությունը», – ասաց Կարապետյանը։