Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանի ու Արցախի պաշտպանության նախարարությունները հերքում են Ադրբեջանի տարածած լուրերը

09.03.2023, 17:04
Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունները հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանի ու Արցախի պաշտպանության նախարարությունները հերքում են Ադրբեջանի տարածած լուրերը
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./ԱՌԿԱ/. Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունները հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։

Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նմանատիպ հերքումով է հանդես եկել նաև Արցախի պաշտպանության նախարարությունը` նշելով, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 8֊ի ժամը 21։30-ից մարտի 9-ի ժամը 04։15-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, Ասկերանի և Քաշաթաղի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։–0–