Հայաստանը Թուրքիայում հատուկ ներկայացուցիչ կնշանակի.ԱԳՆ
14.12.2021,
10:34
ԱԳՆ–ից նշել են, որ Հայաստանը դրական է գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանը դրական է գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։ Այս մասին այսօր Facebook–յան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում», – նշել է Հունանյանը։
Նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանն ու Թուրքիան հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար։–0–