Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

«Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի». Փաշինյանը` երկրի պաշտպանական ռազմավարության սկզբունքների մասին (ՎԻԴԵՈ)

25.10.2021, 12:13
Փաշինյանն այսօր ԱԺ–ում խոսել է ՀՀ ԶՈւ բարեփոխումների մասին և ներկայացրել է հանրապետության պաշտպանական ռազմավարության սկզբունքներից մի քանիսը.ՎԻԴԵՈ
«Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի». Փաշինյանը` երկրի պաշտպանական ռազմավարության սկզբունքների մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում խոսել է ՀՀ ԶՈւ բարեփոխումների մասին և ներկայացրել է հանրապետության պաշտպանական ռազմավարության սկզբունքներից մի քանիսը։

Ելույթ ունենալով խորհրդարանի հանձնաժողովներում 2022թ.–ի պետբուջեի նախագծի քննարկումների ժամանակ` վարչապետը նշեց, որ վերջերս ընդունված` կառավարության 2021–2026թթ.–ի ծրագրի համաձայն` Հայաստանը, ինչպես ցանակցած խաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար։

«Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի», – ընդգծեց վարչապետը։

Նրա խոսքով, հանրապետության 2022թ.–ի պաշտպանական բյուջեն գերազանցում է նախորդ տարվա բյուջեն 11%–ով, այսինքն` 345 մլրդ դրամով։

«Մենք հետևողականորեն շարժվելու ենք Հայաստանում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայ դա անելու ենք սահուն, մտածված քայլերով` քայլ առ քայլ ավելացնելով զինվորական ծառայության գրավչությունը, բարելավելով սպայի և սպայական ծառայության կերպարը, զարգացնելով ու բարելավելով Հայաստանի պաշտպանական դոկտրինը», – նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով, անվտանգային նոր միջավայրում մեր երկրի սահմանների պահպանությունը շարունակում է մնալ կարևորագույն առաջնահերթություն։

«Խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթը ավելի ու ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով` հեռանկարում ունենալով սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը», – նշեց նա։

Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի տարածքից, մասնավորապես` Սոթք–Խոզնավար տարածքից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրս բերման և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացի մեկնարկը բարենպաստ պայմաններ կստեղծի այս խնդրի լուծման համար։

Հայաստանի 2022թ.–ի պետբյուջեի նախագծի համաձայն, եկամուտները հաջորդ տարի կկազմեն 1 տրիլիոն 946մլրդ դրամ (17%–ով ավել` 2021թ.–ի համեմատ), ծախսերը` 2 տրիլիոն 190մլրդ դրամ (10%–ով ավել նախորդ տարվա նույն ցուցանիշից)։–0–