Рейтинг@Mail.ru
USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Իրանը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կրակի հետևանքով 6-ամյա երեխա է վիրավորվել (ՖՈՏՈ)

01.10.2020, 19:56
Գյուղի տեղակայման վայրը ցույց է տալիս, որ հարվածել է Ադրբեջանի զինուժը
Իրանը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կրակի հետևանքով 6-ամյա երեխա է վիրավորվել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Իրանի Խոդաֆարինի գավառապետը հայտնել է, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համազարկի հետևանքով Փարվիզխանլու գյուղում վիրավորվել է 6 տարեկան երեխա։ Այս մասին ասվում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-յան էջում։

«Արկն ընկել է բնակելի տան վրա։ Գյուղի տեղակայման վայրը ցույց է տալիս, որ հարվածել է Ադրբեջանի զինուժը։ Փարվիսխանլուն գտնվում է Արցախի պաշտպանության բանակի ուժերի թիկունքում՝ Արցախ-Իրան սահմանին՝ Ադրբեջանի զինուժի տեղակայման վայրից և Ադրբեջանի սահմանից շուրջ 10-12 կմ հեռավորության վրա»,- ասվում է գրառման մեջ։-0-