Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
411.39
RUB
4.2196
GEL
141.1
2025 թ. փետրվարի 13, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Ժամը 13։30–ից դադարեցնում ենք դատարանների արգելափակման գործընթացը. Փաշինյան

20.05.2019, 13:52
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ժամը 13։30–ից դադարեցնել դատարանների արգելափակման գործընթացը։
Ժամը 13։30–ից դադարեցնում ենք դատարանների արգելափակման գործընթացը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ժամը 13։30–ից դադարեցնել դատարանների արգելափակման գործընթացը։

Այսօր առավոտյան ժամը 08։30–ից ակտիվիստները սկսել էին արգելափակել բոլոր դատարանների մուտքն ու ելքը։ Ժամը 12։00–ին վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտության ժամանակը։

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` կոչ անելով մայիսի 20–ին արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։ «Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն: Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում», – գրել է ՀՀ վարչապետը։

«Դիմում եմ բոլոր հայրենակիցներին, ովքեր արգելափակել էին դատարանների մուտքերն ու ելքերը։ Խնդրում եմ ուղիղ ժամը 13։30–ին վերացնել բոլոր դատարանների մուտքերի և ելքերի արգելափակումը։ Այսօրվա ակցիան ծառայեց իր նպատակին, անկախ դատական համակարգի ձևավորման գործընթացը մեկնարկել է», – նշել է ՀՀ վարչապետը։–0–