Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Կողմերը կանխամտածված չեն թիրախավորելու քաղաքացիական բնակչությանը. ԵԱՀԿ ՄԽ–ն հայտարարությունն` ըստ կետերի

31.10.2020, 02:07
Կողմերը կանխամտածված չեն թիրախավորելու քաղաքացիական բնակչությանը. ԵԱՀԿ ՄԽ–ն հայտարարությունն` ըստ կետերի
Կողմերը կանխամտածված չեն թիրախավորելու քաղաքացիական բնակչությանը. ԵԱՀԿ ՄԽ–ն հայտարարությունն` ըստ կետերի
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ, որը հրապարակվել է ԵԱՀԿ–ի պաշտոնական կայքում։

Համանախագահները հոկտեմբերի 30–ին Ժնևում առանձին հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը (PRCiO)։ Նրանք նաև խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ–ի` Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերի հետ։

Համանախագահները ևս մեկ անգամ կոչ են արել կողմերին ամբողջությամբ կատարել ստանձնած պարտավորություններ, այդ թվում` անհապաղ սահմանել հրադադարի ռեժիմ` հումանիտար նպատակներով, հոկտեմբերի 10–ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության համաձայն, որը կողմերը հաստատել են հոկտեմբերի 17–ին Փարիզում և հոկտեմբերի 25–ին Վաշինգտոնում։
Կողմերը պայմանավորվեցին անհապաղ կատարել մի շարք քայլեր.

• Կողմերը կանխամտածված չեն թիրախավորելու քաղաքացիական բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտները` համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի

• Կողմերն ակտիվորեն ներգրավվելու են մարտի դաշտում աճյունների վերականգնման և փոխանակման իրականացմանը` ԿԽՄԿ-ին և PRCiO- ին տրամադրելով աջակցության համար անհրաժեշտ անվտանգության երաշխիքները

• Կողմերը մեկ շաբաթվա ընթացքում ԿԽՄԿ-ին և PRCiO- ին կփոխանցեն ներկայումս պահվող ռազմագերիների ցուցակը` մուտքի ապահովման և հնարավոր փոխանակման նպատակով

• Կողմերը գրավոր կտրամադրեն մեկնաբանություններ և հարցեր, որոնք վերաբերում են հրադադարի վերիֆիկացիայի հնարավոր մեխանիզմներին` համաձայն հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետի:

«Կողմերն անցկացրեցին բաց և առարկայական մտքերի փոխանակում, որն ուղղված է իրենց բանակցային դիրքորոշումների պարզաբանմանը` համապարփակ լուծման առանցքային կետերի մասով` հոկտեմբերի 10–ին համատեղ հայտարարության 3–րդ կետի համաձայն։ Համանախագահները կշարունակեն ինտենսիվ աշխատանքը կողմերի հետ` հակամարտության խաղաղ կարգավորումը գտնելու համար», – նշվում է հայտարարության մեջ։–0–