Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Լավրովը Բաքվում կքննարկի Արցախի հարցով պայմանավորվածությունները

10.05.2021, 14:17
ՌԴ ԱԳ նախարարը Բաքվում կքննարկի Արցախի հարցով պայմանավորվածությունները
Լավրովը Բաքվում կքննարկի Արցախի հարցով պայմանավորվածությունները

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./ԱՌԿԱ/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի կայցելի Բաքու, որտեղ նախատեսված են մի շարք հանդիպումներ, որոնք ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, հաղորդում է tass.ru–ն։

Լավրովը Բաքվում կմնա մինչև երեքշաբթի։ Մայիսի 5–6–ը ՌԴ ԱԳ նախարարն այցելել էր Երևանում, որտեղ հանդիպել էր հայ գործընկեր Արա Այվազյանի և ՀՀ վարչապետի պ.կ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային ասպարեզում։

«Առաջնահերթ ուշադրության են արժանանալու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020թ.–ի նոյեմբերի 9–ի և 2021թ.–ի հունվարի 11–ի հայտարարությունների իրականացման պրակտիկ կողմերը», – նշել է Զախարովան։–0–