Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
411.39
RUB
4.2196
GEL
141.1
2025 թ. փետրվարի 13, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

ՄԻԵԴ–ն անընդունելի է համարել Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացու ներկայացրած գանգատը

19.02.2021, 17:59
2021 թվականի փետրվարի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սամադովն ընդդեմ Հայաստանի» գանգատի վերաբերյալ որոշումը
ՄԻԵԴ–ն անընդունելի է համարել Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացու ներկայացրած գանգատը
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./ԱՌԿԱ/. ՄԻԵԴ–ն անընդունելի է համարել Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացու ներկայացրած գանգատը, հայտնում է ՀՀ–ի ներկայացուցչությունը ՄԻԵԴ–ում։

Նշվում է, որ 2021 թվականի փետրվարի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սամադովն ընդդեմ Հայաստանի» գանգատի վերաբերյալ որոշումը:

Սույն գործով դիմումատուն եթադրաբար իրեն սեփականության իրավունքով պատկանող գույք ուներ Քելբաջարի տարածքում և այն լքել էր 1993 թվականին:

Վերջինս Եվրոպական դատարանին գանգատ էր ներկայացրել 2008 թվականին, այն է՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացվելուց ավելի քան 6 տարի անց: Ավելին,դիմումատուին սեփականության իրավունքով ենթադրաբար պատկանող տնից հարկադիր տեղահանումից անցել էր ավելի քան 15 տարի:

«Նման հանգամանքներում Եվրոպական դատարանը, նույնիսկ հաշվի առնելով դիմումատուի փախստականի կարգավիճակը, Կոնվենցիայի վավերացումից վեց տարի անց գանգատի ներկայացումը համարել է չափազանց ուշ: Եվրոպական դատարանը գանգատը ճանաչել է անընդունելի», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–