Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

ՄԻՊ–ը հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի ԶՈւ–ի դաժան վերաբերմունքի տեսանյութեր ու լուսանկարներ է ձեռք բերել. դրանք կուղարկվեն միջազգային մարմիններին

15.10.2020, 23:27
ՄԻՊ–ը հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի ԶՈւ–ի դաժան վերաբերմունքի տեսանյութեր ու լուսանկարներ է ձեռք բերել. դրանք կուղարկվեն միջազգային մարմիններին
ՄԻՊ–ը հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի ԶՈւ–ի դաժան վերաբերմունքի տեսանյութեր ու լուսանկարներ է ձեռք բերել. դրանք կուղարկվեն միջազգային մարմիններին
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային, դաժան վերաբերմունքը ցուցադրող երկու տեսանյութ և լուսանկարներ:

Այս մասին հայտնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook–յան իր էջում։

«Այդ տեսանյութերում Ադրբեջանի զինվորականները մարդկանց ենթարկում են առավելագույն նվաստացման, իսկ հետո բացառիկ ցինիզմով դաժանաբար սպանում: Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների պահվածքն ու խոսքը լցված են ատելությամբ», – նշել է Թաթոյանը:

Այս տեսանյութերը տարածվել են այսօր ադրբեջանական աղբյուրներով՝ նաև թիրախավորելով երեխաների ու տարեցների:

Այնուհետև, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հերքում այն մասին, թե իրենք առնչություն չունեն տեսանյութերի հետ: Դրանից հետո, համացանցի ադրբեջանական աղբյուրներից սկսել են հեռացնել տեսանյութերը:

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, սակայն, բոլոր աղբյուրները ժամանակին փաստագրել է: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագետները ճշգրիտ տեղորոշել են նաև ադրբեջանական հանցավոր արարքների կատարման վայրն ու ժամը: Կատարվել է օգտագործվող խոսքի թարգմանություն, որն ամրագրվել է տեսանյութերում: Տեսանյութերն ու լուսանկարները արդեն ստացել են անհրաժեշտ իրավական ամրագրում՝ որպես պատերազմական հանցագործության մասին վկայող անհերքելի իրավական ապացույցներ: Տեսանյութերը և լուսանկարները անհրաժեշտ նկարագրությամբ վաղն առավոտյան կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության», – ընդգծել է Թաթոյանը:–0–