Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Մակունցը մեկնաբանել է ԱՄՆ–ում ՀՀ դեսպան նշանակվելու լուրերը

25.01.2021, 13:31
Վերջին օրերին հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է հարցն այն մասին, որ Մակունցը նշանակվելու է ԱՄՆ–ում ՀՀ դեսպան
Մակունցը մեկնաբանել է ԱՄՆ–ում ՀՀ դեսպան նշանակվելու լուրերը
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./ԱՌԿԱ/. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ իր՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է։

Վերջին օրերին հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է հարցն այն մասին, որ Մակունցը նշանակվելու է ԱՄՆ–ում ՀՀ դեսպան։

«Օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռևս քննարկման փուլում է, վերջնական երբ հստակեցում լինի, այն ժամանակ հանրային հրապարակում նույնպես կլինի։ Հարցը օրակարգում կա, բայց դեռևս որևէ հաստատում չկա», – ասել է Մակունցը «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում։

Պատասխանելով այն հարցին, թե դիվանագիտական փորձ ունի՞, այսպիսի կարևոր դիվանագիտական պաշտոնում ծառայելու համար` Մակունցը նշել է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում դեսպանները նշանակվում են դիվանագիտական նշանակումով կամ քաղաքական նշանակումով։

«Քաղաքական նշանակումների համար որևէ սահմանափակում չկա: Ինչ վերաբերում է իմ փորձին, ապա կարծում եմ` այն հանրային է եղել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, իսկ փորձն, իհարկե, չափազանց կարևոր է, սակայն որոշ դեպքերում ամենաառաջնային դերակատարումը չունի», – պարզաբանել է Մակունցը։–0–