Մարուքյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
01.03.2024,
10:05
Նա ասել է, որ Փաշինյանին էմ ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի․/ԱՌԿԱ/․ Էդմոն Մարուքյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից։
Այս մասին նա հայտնել է Facebook–յան իր էջում։
«Տեղեկացնում եմ, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի պաշտոնից ազատման դիմում:
Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում:
Վստահեցնում եմ, որ շարունակելու եմ ծառայել պետությանն ու ժողովրդին և իմ գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև միջազգային կապերը ներդնել Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերի պաշտպանության գործին: Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը», – գրել է Մարուքյանը։
Փաշինյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին 2022 թվականի մարտի 14-ին նշանակել էր հատուկ հանձնարարություններով դեսպան։
Մարուքյանը երեք անգամ ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր։ 2012 թվականին նա ԱԺ է անցել իր հայրենի Վանաձորն ընդգրկող թիվ 30 ընտրատարածքում, 2017 թվականին ընտրվել է «Ելք» դաշինքից, որի կազմում ընդգրկված են ներկայիս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը, իսկ 2018 թվականին նա պատգամավոր է դարձել իր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով։-0-