Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Միայն 1918թ. առաջին անգամ պատմության ասպարեզ մուտք գործած արհեստածին Ադրբեջանը չի կարող ունենալ ոչ միայն տարածքային ամբողջականություն, այլ նաև գոյության իրավունք. փորձագետ

23.05.2023, 15:10
Ադրբեջանի հետ ոչ միայն հնարավոր չէ խաղաղ գոյակցություն, այլ որևէ զիջում, քանզի դա դուռ է բացելու նոր ցեղասպանության և վայրագությունների
Միայն 1918թ. առաջին անգամ պատմության ասպարեզ մուտք գործած արհեստածին Ադրբեջանը չի կարող ունենալ ոչ միայն տարածքային ամբողջականություն, այլ նաև գոյության իրավունք. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./ԱՌԿԱ/. Ադրբեջանը չի կարող ունենալ ոչ միայն տարածքային ամբողջականություն, այլ նաև գոյության իրավունք, հայտարարել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

«Տեղաբնիկ մի քանի ժողովուրդների բնօրրանների ապօրինի բռնազավթման, նրանց հանդեպ ցեղասպանության, ուծացման և «ադրբեջանականացման», տարածքի կովկասյան, հայկական ու իրանական պատմության և մշակույթի աղճատման ու յուրացման քաղաքականության միջոցով և օսմանյան սվիններով միայն 1918թ. առաջին անգամ պատմության ասպարեզ մուտք գործած արհեստածին Ադրբեջանը չի կարող ունենալ ոչ միայն տարածքային ամբողջականություն, այլ նաև գոյության իրավունք», – գրել է նա Facebook–յան իր էջում։

Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասի մարմնի վրա, ցավալիորեն, գոյացած քաղցկեղային այս պալարը խաթարել և խաթարում է մեր տարածաշրջանի ոչ միայն բնականոն քաղաքական ու քաղաքակրթական զարգացումը, այլ նաև ագրեսիայի, ծավալապաշտության և մարդատյացության մշտական աղբյուր է իր ամբողջովին բարբարոսսկան բնույթով ու վարչախմբով, ուստի դրա հետ ոչ միայն հնարավոր չէ խաղաղ գոյակցություն, այլ որևէ զիջում, քանզի դա դուռ է բացելու նոր ցեղասպանության և վայրագությունների։–0–