Միրզոյանն ու Բայրամովը պայմանավորվել են շարունակել ջանքերը խաղաղության պայմանագիրը սեղմ ժամկետներում կնքելու ուղղությամբ
18.10.2024,
21:23
Կողմերը գնահատել են Թուրքիայի հյուրընկալությունը
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի շուրջ բանակցությունները և պայմանավորվել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ:
Կողմերը գնահատել են Թուրքիայի հյուրընկալությունը։