Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
411.39
RUB
4.2196
GEL
141.1
2025 թ. փետրվարի 13, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-8

Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնումը

21.11.2024, 21:07
Արարատ Միրզոյանը հայտնել է Իրանի արտգործնախարար Սեյյեդ Աբբաս Արաքչիի հետ հեռախոսազրույցի մասին
Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնումը

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել է Իրանի արտգործնախարար Սեյյեդ Աբբաս Արաքչիի հետ հեռախոսազրույցի մասին։ 

«Իմ գործընկերոջ Արաքչիի հետ հեռախոսազրույցում անդրադարձել եմ օրակարգային հարցերի, այդ թվում՝ հայ-իրանական երկկողմ համագործակցության ընդլայնմանն այն ոլորտներում, որոնք կարող են լրացուցիչ օգուտներ բերել քաղաքացիներին», - գրել է Միրզոյանը հինգշաբթի իր X-ում։