Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Միրզոյանը Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահի հետ քննարկել է ԵՄ հետ համագործակցության օրակարգային հարցեր

02.10.2024, 10:42
Քանդման աշխատանքների արդյունքում փլատակներից դուրս են բերվել անկած խոշոր եղջերավոր անասուններ
Միրզոյանը Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահի հետ քննարկել է  ԵՄ հետ համագործակցության օրակարգային հարցեր

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 1-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ, արժեքների և թափանցիկության հարցերով հանձնակատար Վերա Յուրովայի հետ:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ԵՄ հետ խորացող համագործակցության օրակարգային հարցեր։ 

Գոհունակությամբ նշվել են վերջին շրջանում սերտ փոխգործակցության արդյունքում գրանցված ձեռքբերումները, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի զարգացման շուրջ քննարկումների դրական դինամիկան։ 

ՀՀ ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահն անդրադարձ են կատարել մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացված հավակնոտ բարեփոխումների ընթացքին և այդ ուղղությամբ ԵՄ հետ համագործակցությանը։ Կարևորվել է ակտիվ փոխգործակցության շարունակականությունը նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում, այդ թվում՝ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության, «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրերի շրջանակներում։