Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+11

Նաիրա Զոհրաբյանը զրկվեց ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից

29.12.2020, 17:04
Նաիրա Զոհրաբյանը զրկվեց ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից
Նաիրա Զոհրաբյանը զրկվեց ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 29-ի ԱԺ արտահերթ նիստԻն իշխող «Իմ քայլը» դաշինքը միաձայն կողմ քվեարկեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի լիազորությունների դադարեցման հարցին:

132 պատգամավորից քվեարկությանը մասնակցում էր 84 պատգամավոր, որոնցից նախաձեռնության օգտին կողմ քվեարկեց 78 խորհրդարանական, դեմ՝ 4: Այսպիսով, Զոհրաբյանը զրկվեց մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորություններից:

Հիշեցնենք, որ ինքը՝ Զոհրաբյանը, նիստին ներկա չէ, ինչպես և ողջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը, որը կարող է ներկայացնել իր թեկնածուին, սակայն խմբակցությունից հայտնել են, որ իրենք չեն պատրաստվում առաջարկել նոր թեկնածու:

Իմքայլական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի խոսքով, Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքներն են:

«Առաջարկում ենք ԱԺ-ին կայացնել որոշում Նաիրա Զոհրաբյանի՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնում լիազորությունների դադարեցման մասին՝ դրանով ուղերձ հղելով ՀՀ քաղաքացիներին մարդու իրավունքների և արժանապատվության նկատմամբ, դրա նսեմացման անթույլատրելիության և դրա նկատմամբ ԱԺ-ի անհանդուրժողական դիրքորոշման մասին»,- նշել է Հովհաննիսյանը ԱԺ նիստի ընթացքում:

Մասնավորապես, նման որոշման հիմք է դարձել Զոհրաբյանի հրապարակային հայտարարությունները, այդ թվում հետևյալ խոսքերը՝ «Ես ատում եմ քեզ, ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»։-0-