Նախատեսվում է ԱԺ արտահերթ նիստ գումարել՝ անվստահություն հայտնելու Փաշինյան․Բարգատ արքեպիսկոպոս

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ նախատեսվում է ԱԺ արտահերթ նիստ գումարել՝ անվստահություն հայտնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչը օրինական ճանապարհով իմպիչմենտի հայտարարման գործընթացի առաջին քայլն է։
«Ինձ համար կարևոր է արդյունքի հասնել։ Ամեն ինչ անելու ենք՝ իրավական, օրենսդրական ճանապարհներով, որպեսզի արդյունք արձանագրվի։ Իսկ արդյունքը մեկն է՝ այս մարդու (Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, խմբ.) հեռացումը։ Ուրիշ ճանապարհ չկա»,- ասաց նա Բաղրամյան պողոտայում՝ Հայաստանի Ազգային ժողովի շենքի դիմաց հավաքված լրագրողներին։
Միաժամանակ նա նշեց, որ այս հարցով կառավարության ղեկավարի պաշտոնում իրեն առաջադրելն իմաստ չունի։
Երկուշաբթի գիշերը շարժման աջակիցները վրաններ են խփել Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում և գիշերել այնտեղ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը անհնազանդության ակցիաներ է անցկացնում Երևանում և ողջ հանրապետությունում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և բողոքելով Տավուշի 4 գյուղերի՝ սահմանազատման շրջանակներում Ադրբեջանին հանձնելու դեմ։