ՊՆ. Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ Գեղարքունիքի սահմանային հատվածում
10.06.2021,
20:26
Հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների։ Հայկական կողմից փոխհրաձգության արդյունքում տուժողներ չկան

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./ԱՌԿԱ/. Հունիսի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։
«Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ստիպելով դադարեցնել աշխատանքներն, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների։ Հայկական կողմից փոխհրաձգության արդյունքում տուժողներ չկան։–0–