Рейтинг@Mail.ru
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

ՊՆ. Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ

04.10.2020, 13:18
ՊՆ. Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ, հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահը քիչ առաջ զգուշացրել էր, որ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր։ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Նա կոչ է արել Ադրբեջանի բնակչությանը արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:

Արայիկ Հարությունյանի մամուի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր հերթին հայտնեց, որ Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց։–0–