Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՊՆ. պատրաստ ենք ցանկացած զարգացման. Հայաստանն ուշի ուշով հետևում է թուրք-ադրբեջանական զորավարժություններին

05.06.2019, 11:32
Հայաստանն ուշի ուշով հետևում էք ամեն ինչին և պատրաստ է ցանկացած զարգացման։
ՊՆ. պատրաստ ենք ցանկացած զարգացման. Հայաստանն ուշի ուշով հետևում է թուրք-ադրբեջանական զորավարժություններին

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում անդրադարձել է թուրք-ադրբեջանական զորավարժություններին։

«Մենք ուշի ուշով հետևում ենք ամեն ինչին և պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ իրականացնում է ավելի մասշտաբային ու բովանդակային զորավարժություններ», – նշել է Հովհաննիսյանը։

Ադրբեջանն ու Թուրքիան հունիսի 7–11–ը Նախիջևանում կանցկացնեն «Անխախտելի եղբայրություն 2019» համատեղ մարտավարական զորավարժությունների վերջին փուլը։–0–