Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Պապիկյանն ԱՄԷ պաշտպանության պետնախարարի հետ քննարկել է ՀՀ–ԱՄԷ համագործակցությունը պաշտպանության ոլորտում

14.11.2023, 14:03
Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ ջանքեր գործադրելու համագործակցության զարգացման և այն իրավական հիմքերի վրա դնելու համար
Պապիկյանն ԱՄԷ պաշտպանության պետնախարարի հետ քննարկել է ՀՀ–ԱՄԷ համագործակցությունը պաշտպանության ոլորտում
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ԱՄԷ այցի շրջանակներում՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Քննարկվել են ՀՀ և ԱՄԷ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։

Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ ջանքեր գործադրելու համագործակցության զարգացման և այն իրավական հիմքերի վրա դնելու համար։-0-