Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ

09.11.2021, 13:00
Վարչապետի որոշումը հրապարակվել է կառավարության կայքում
Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։

Վարչապետի որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պարույր Հովհաննիսյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ», – նշվում է որոշման մեջ:

Մինչ այս նշանակումը Պարույր Հովհաննիսյանը 2016թ.–ից զբաղեցրել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը։–0–