Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+20

Փաշինյան. Հայաստանի և ԵՄ–ի միջև համագործակցությունն ընդլայնելու ցանկություն կա

17.10.2023, 14:58
Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններում հայտնվել է անվտանգության բաղադրիչ՝ ԵՄ քաղաքացիական առաքելությունը, որը դիտարկում է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով
Փաշինյան. Հայաստանի և ԵՄ–ի միջև համագործակցությունն ընդլայնելու ցանկություն կա
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Այսօրվա, ինչպես նաև ավելի վաղ Գրանադայում կայացած հանդիպումները ցույց են տալիս կոնսենսուս Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցությունն ընդլայնելու ցանկության հարցում: Այս մասին Ստրասբուրգում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

«Վստահ եմ, որ ԵՄ-ն և Հայաստանը չեն սպառել հարաբերությունները նոր մակարդակ բարձրացնելու և ընդլայնելու հնարավորությունները։ Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններում հայտնվել է անվտանգության բաղադրիչ՝ ԵՄ քաղաքացիական առաքելությունը, որը դիտարկում է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով»,- ասել է Փաշինյանը։–0–