Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+28

Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվում

19.09.2023, 15:53
Նիստի օրակարգում քննարկվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունները
Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվում

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ, հաղորդում է Ազգային անվտանգության գրասենյակը:

Նիստի օրակարգում քննարկվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունները: 

Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել է, որ տարածաշրջանում սկսվել են «տեղական հակաահաբեկչական միջոցառումներ»՝ Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգն ապահովելու և վերականգնելու նպատակով։ Ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկացվել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և թուրք-ռուսական միացյալ մոնիտորինգի կենտրոնի ղեկավարությունը։-0-