Փաշինյանն արդյունավետ է համարում Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով աշխատանքը

Փաշինյանն արդյունավետ է համարում Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Ադրբեջանի հետ աշխատանքը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով, այդ ձևաչափն այս ընթացքում որոշակի արդյունավետություն է ցույց տվել՝ սկսած նախորդ տարվա դեկտեմբերի համատեղ հայտարարությունից շարունակած սույն թվականի ապրիլի 19–ի հայտարարությամբ։

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։

«Երեկ էլ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը ստորագրվեց։ Կարծում ենք, որ պետք է կողմնորոշվենք այս հարցում, որովհետև ընդհանուր ըմբռնումնը եղել է այն, որ այս փուլում մենք աշխատում ենք երկկողմ ձևաչափով, և քանի դեռ այդ ձևաչափով կարողանոմ ենք առաջ գնալ, կարծում եմ հենց այդ ձևաչափն է, ես այդ մասին ուղիղ և անկեղծ ասել եմ նաև ՌԴ նախագահին մեր վերջին հեռախոսային զրույցի ընթացքում», – ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև չբացառեց Ադրբեջանի հետ աշխատանքի որևէ այլ ձևաչափ՝ այն ընդգծմամբ, որ առանձին կոնկրետ դեպք, առանձին վերցրած ժամանակաշրջանում, առանձին վերցրած համատեքստում պետք է դիտարկել։

«Լոնդոնում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ փորձ արվեց տպավրոություն ստեղծել, թե Հայաստանը հրաժարվել է հանդիպումից։ Հայաստանը չի հրաժարվել հանդիպումից։ Ես ինքս Ադրբեջանի նախագահին առաջարկել եմ, ոչ թե անձամբ, այլ դիվանագիտական խողովակներով, որպեսզի տեղի ունենա հանդիպում երկկողմ ձևաչափով։ Ինչու՞, որովհետև նախկին ժամանակաշրջանում եղել է փոխադարձ ըմբռնում, որ էս շրջանում աշխատում ենք երկկողմ ձևաչափով», – ասաց ՓաշինյանըԼ

Նա կարծում է, որ կարելի է այս տրամաբանությունը շարունակելը, որովհետև այս պահին արդյունավետ է։

«Երբ հասունանա պահը բարձրագույն մակարդակում հանդիպում անցկացնելու՝ չբացառելով որևէ ձևաչափ, բայց, կարծում եմ, դա կարող է տեղի ունենալ Հայաստան–Ադրբեջան սահմանին, այնտեղ, որտեղ Սահմանազատման հանձնաժողովներն են հանդիպում։ Ես պատրաստ եմ նաև այդպիսի շփումների։ Ինչ վերաբերում է եռակողմ ձևաչափերին, ասում եմ, որ չբացառելով որևէ տարբերակ, տվյալ ժամանակաշրջանում, տվյալ իրադրության մեջ, պետք է գնահատվի դրա նպատակահարմարությունը, արդյունքին միտված լինելու տրամաբանությունը», – ասաց Փաշինյանը։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:28 31.08.2024




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×