Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Փաշինյանն ու Մակրոնը հանդիպել են Բելգիայում․ քննարկել են ՀՀ–Ադրբեջան հարաբերություններն ու ԵՄ–ի հետ փոխգործակցությունը (ՎԻԴԵՈ)

21.03.2024, 21:07
Կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և ընդգծվել բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման վճռականությունը․ ՎԻԴԵՈ
Փաշինյանն ու Մակրոնը հանդիպել են Բելգիայում․ քննարկել են ՀՀ–Ադրբեջան հարաբերություններն ու ԵՄ–ի հետ փոխգործակցությունը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի․/ԱՌԿԱ/․ Միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և ընդգծվել բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման վճռականությունը։ 

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: 

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության հետագա զարգացման ու ընդլայնման շուրջ:–0–