Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

Փաշինյանը համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահի հետ

24.11.2023, 13:24
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ, անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի
Փաշինյանը  համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահի հետ
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության նախագահ Բրունո Կալին, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև ոլորտային համագործակցությանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ, անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:-0-