Рейтинг@Mail.ru
USD
379.1
EUR
452.72
RUB
4.9987
GEL
140.9
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

29.05.2023, 10:59
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորել է Ռեջեփ Թայիպ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորել է Ռեջեփ Թայիպ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Այս մասին Փաշինյանը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Ակնկալում եմ շարունակել համատեղ աշխատանքը մեր երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման համար»,- գրել է Փաշինյանը:

Թուրքիայի ԿԸՀ ղեկավար Ահմեդ Ինները հայտարարել է, որ քվեաթերթիկների 99,75%-ի մշակումից հետո Էրդողանը ստացել է ձայների 52,1%-ը, և այդպիսով նա վերընտրվել է նոր ժամկետով։

Նրա մրցակիցը՝ ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, հավաքել է ձայների 47,9%-ը։-0-