Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Պեսկով. Պուտինի և Փաշինյանի հանդիպումը դեռ նախատեսված չէ

23.01.2019, 15:55
Պուտինի մամուլի քարտուղարի խոսքով, Պուտինի և Փաշինյանի հանդիպումը դեռ նախատեսված չէ։
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի հանդիպումը դեռ նախատեսված չէ

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և հունվարի 25-ին Մոսկվայում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինանի հանդիպումը դեռ նախատեսված չէ: Այս մասին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է լրագրողների հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ–ը: 

«Որքան ինձ հայտնի է, նման բանակցություններ դեռ չեն նախատեսվում», - ասել է նա:

Պեսկովը հայտնել է նաև, որ Պուտինը և Փաշինյանը հաճախ են հանդիպում և հաճախ շփվում են հեռախոսով։

«Ուրբաթ` հունվարի 25-ը, բավականին հագեցած օր է նախագահի մոտ, այնպես որ չգիտեմ կլինեն արդյոք որևէ փոփոխություններ ժամանակացույցում, սակայն որևէ կոնտակտներ Փաշինյանի հետ դեռ չեն համաձայնեցվել», - ավելացրել է Պեսկովը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի վարչապետը հունվարի 25-ին Մոսկվայում կայցելի Եվրասիական տնտեսական միության գրասենյակ, որտեղ ելույթ կունենա կազմակերպությունում 2019 թ.-ին Հայաստանի նախագահության կապակցությամբ: 

Նախորդ անգամ Պուտինը և Փաշինայնը հանդիպել են Մոսկվայում 2018 թ.-ի դեկտեմբերի 27-ին:-0-