Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողության մասին Դոնբասում, ՌԴ նախագահի արտակարգ ուղերձի գլխավոր մեջբերումները

24.02.2022, 12:44
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողության մասին Դոնբասում
Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողության մասին Դոնբասում, ՌԴ նախագահի արտակարգ ուղերձի գլխավոր մեջբերումները
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողության մասին Դոնբասում։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է ՌԴ նախագահի արտակարգ ուղերձի գլխավոր մեջբերումները ռազմական գործողություններ սկսելու մասին։

- Մոսկվան ձգտելու է Ուկրաինայի "դելիմիտացիային և դենացիֆիկացիային"

- Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Կիևն ունենա միջուկային զենք 

- Կոչ եմ անում ուկրաինացի զինվորականներին «անհապաղ վայր դնել զենքն ու գնալ տուն»

-   Որքան էլ ծանր է,  խնդրում եմ հասկանալ դա և փոխգործակցության կոչ եմ անում, որպեսզի որքան հնարավոր է շուտ հնարավոր լինի թերթել այս ողբերգական էջն ու միասին առաջ շարժվել

- Ոչ ոք չպետք է կասկածի, որ ուղիղ հարձակումը Ռուսաստանի վրա կհանգեցնի ջախջախման ու սարսափելի հետևանքների պոտենցիալ ագրեսորի համար

- Ով էլ փորձի խանգարել, առավել ևս սպառնալիքներ ստեղծի մեր երկրի, մեր ժողովրդի համար, պետք է իմանա, որ Ռուսաստանի պատասխանը լինելու է անհապաղ և կհանգեցնի ձեզ այնպիսի հետևանքների, որոնց հետ ձեր պատմության ընթացքում երբեք չեք բախվել:-0-