Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

«Քաղաքացիական պայմանագիրը» Վահագն Խաչատրյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրեց նախագահի պաշտոնում

01.02.2022, 19:33
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտոնապես առաջադրեց Վահագն Խաչատրյանի թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում
«Քաղաքացիական պայմանագիրը» Վահագն Խաչատրյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրեց նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./ԱՌԿԱ/. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտոնապես առաջադրեց Վահագն Խաչատրյանի թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում:

Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ խոսնակ, նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը:

Այսօր Սիմոնյանը ստանձնեց նախագահի լիազորությունները:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին։ Որպես պատճառ նա նշել էր համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների վրա ազդեցության գործիքների բացակայությունը։

Նշենք, որ ըստ ՀՀ սահմանադրության 2015 թ. խմբագրության 126-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:

Այսպես, Մայր օրենքի 144–րդ հոդվածի համաձայն, մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:-0-