Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+12

Քննարկվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը. ԱԳՆ

27.12.2021, 14:37
ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մեկնաբանել է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման ժամկետների մասին հարցը
Քննարկվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մեկնաբանել է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման ժամկետների մասին հարցը։

«Այս պահի դրությամբ, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա», – նշել է Հունանյանը։

Նա նաև հայտնել է, որ քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարել է, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունները կարգավորելու համար և մտադիր են չարտերային չվերթեր գործարկել դեպի Երևան:

Օրերս թուրքական ԶԼՄ-ները, հղում անելով Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարայիսմայօղլուին, հայտնել են, որ 2,5 տարվա ընդմիջումից հետո Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում կվերսկսեն փոխադարձ չվերթերը: Նախարարի խոսքով, թռիչքներն իրականացնելու է Pegasus Airlines ավիաընկերությունը, որն այս պահին ավարտում է նախապատրաստական աշխատանքները:-0-