Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց, գործը չի դադարեցվել
30.03.2021,
17:33
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այլ մեղադրյալների գործով դատական նիստը տեղափոխվեց ապրիլի 2–ին
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այլ մեղադրյալների գործով դատական նիստը տեղափոխվեց ապրիլի 2–ին։
Դատավոր Աննա Դանիբեկյանն իր որոշումը հիմնավորեց հայցվորի ներկայացուցիչների բացակայությամբ։
«Քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը պետք է քննարկվեր այսօրվա դատական նիստում, սակայն հաշվի առնելով, որ դատական նիստին չեն ներկայացրել մեղադրողները, այսօրվա դատական նիստում դատարանը հնարավոր չի գտնում քննարկել այս հարցը:
Միևնույն ժամանակ, դատարանը գործի քննությունը հետաձգում է սեղմ ժամկետով: Հաջորդ դատական նիստին կանդրադառնանք նշված հարցի քննարկմանը: Հաշվի առնելով, որ պաշտպան Կարեն Մեժլումյանը Հայաստանի Հանրապետությունից բացակայելու է ապրիլի 3-ից, հաջորդ դատական նիստը դատարանը կնշանակի ապրիլի 2-ին ժամը 13:00-ին»,- ասաց Դանիբեկյանը:
Հիշեցնենք, որ մարտի 26–ին ՍԴ–ն Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՔՕ 300.1 հոդվածը ճանաչեց Սահմանդրությանը հակասող և անվավեր։–0–