Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+20

ՌԴ դեսպան․ ՀՀ–ից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարց դրված չէ

19.01.2024, 13:14
Բազան գտնվում է ՌԴ Հյուսիս–Կովկասյան ռազմական օկրուգի ռուսական զորախմբի ենթակայության ներքո, այն համալրված է С-300 զենիթահրթիռային համալիրով և ՄիԳ–29 կործանիչներով
ՌԴ դեսպան․ ՀՀ–ից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարց դրված չէ
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀՀ–ից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարց դրված չէ։

«Ես նման ազդակներից տեղյակ չեմ։ Կողմնորոշվում են այն պաշտոնական հայտարարություններով, որոնք արվել են հայկական կողմից, մասնավորապես, այն մասին, որ բազայի դուրսբերման հարց դրված չէ։ Ռուսական կողմից ևս նմանատիպ ազդակներ չեն ստացվել», – ասել է դեսպանը՝ պատասխանելով այն հարցին, թե Երևանից ազդակներ չե՞ն ստացվել Գյումրու ռուսական բազայի փակման և ռուս սահմանապահների դուրսբերման մասին։

Գյումրիում տեղակայված է ռուսական 102–րդ ռազմաբազան, որն իրականացնում է մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակում։ Բազան գտնվում է ՌԴ Հյուսիս–Կովկասյան ռազմական օկրուգի ռուսական զորախմբի ենթակայության ներքո, այն համալրված է С-300 զենիթահրթիռային համալիրով և ՄիԳ–29 կործանիչներով։ 2010թ․–ին բազայի տեղակայման ժամկետը երկարաձգվել է մինչև 2044թ․–ը։–0–