Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Թաթոյան. ադրբեջանցիները սպանել են հայ զինծառայողին ու WhatsApp–ով ուղարկել լուսանկարը նրա կնոջը

26.09.2022, 11:54
Ադրբեջանական զինված ծառայողները, բացի ֆիզիկական տառապանքներից, նաև հոգեկան տառապանքներ են պատճառել ՀՀ սպանված զինծառայողների ընտանիքներին
Թաթոյան. ադրբեջանցիները սպանել են հայ զինծառայողին ու WhatsApp–ով ուղարկել լուսանկարը նրա կնոջը
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սպանված հայ զինծառայողի նկարն ու տեսանյութն ադրբեջանական զինծառայողները WhatsApp-ով ուղարկել են կնոջը, հրապարակել «Story»-ում։

«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է նոր փաստ վերջին պատերազմից։

Ինչպես նշվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ, Հայաստանի դեմ 2022թ. սեպտեմբերի 13-15-ը Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ծառայողները, բացի ֆիզիկական տառապանքներից, նաև հոգեկան տառապանքներ են պատճառել ՀՀ սպանված զինծառայողների ընտանիքներին:

Իրավունքի ու արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը ձեռք է բերել ապացույցներ, որ ադրբեջանական զինծառայողները սպանել են ՀՀ զինծառայողի, տեսանկարել ու լուսանկարել են նրան սպանված վիճակում, ապա WhatsApp-ի միջոցով ուղարկել են նրա կնոջը, հետո տեսանյութը և լուսանկարը հրապարակել են նաև WhatsApp-ի «story» բաժնում: Նրանց ուղարկած տեսանյութում նաև ՀՀ այլ զինծառայողներ են, ովքեր զոհվել են խմբով:

«Նշված օբյեկտիվ ապացույցները Հիմնադրամի կողմից կստանան անհրաժեշտ իրավական ամրագրում: Այս հանցավոր արարքը հաստատում է, որ ադրբեջանական զինված ծառայողների նպատակը նաև հոգեկան տառապանք պատճառելն է զոհվածների ընտանիքներին ու հայ հասարակությանը, էմոցիաների հետ խաղալը:
Այս նույն դեպքերն արձանագրվել են նաև 2016թ. Ապրիլյան, 2020թ. 44-օրյա պատերազմների ժամանակ: Այսինքն՝ ձեռագիրը չի փոխվում, այս հանցանքները դարձել են խրոնիկ, քանի որ դաժանությունները խրախուսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից, իսկ այն կատարողները մնում են անպատիժ:
Ապացույցները պատշաճ կամրագրվեն, կուղարկվեն նաև կուղարկվեն միջազգային գործընկերներին. այս հանցանքների համար մեղավորները պետք է պատժվեն», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–