Թևանյանը պարզաբանել է, թե երբ կսկսվի ՀՀ վարչապետի իմպիչմենտի գործընթացը
24.09.2023,
22:49
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար, Ազգային կոմիտեի ներկայացուցիչ Անդրանիկ Թևանյանը պարզաբանել է, թե երբ կսկսվի ՀՀ վարչապետի իմպիչմենտի գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենտի գործընթացը կսկսվի միայն այն ժամանակ, երբ հստակություն և ճշգրտություն լինի թե՛ պատգամավորների, թե՛ թեկնածուների հարցում, կիրակի ասաց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար, Ազգային կոմիտեի ներկայացուցիչ Անդրանիկ Թևանյանը։
«Գործընթացին պետք է նախորդի համաժողովրդական ընդվզում: Այն արդեն հասունացել է քաղաքացիների շրջանում»,- ասաց Թևանյանը Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում։
Ըստ նրա՝ փոփոխություններն անպայման պետք է լինեն առանց ցնցումների, առանց արկածախնդրության։
«Մեր կոնկրետ քայլերն են՝ ԼՂ-ի դուրս գալը ստեղծված իրավիճակից, դուրս գալ Պրահայի համաձայնագրերից, Հայաստանի դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումն ու հստակեցումը, բանակի վերականգնումը և բանակցությունների վերադարձը 2020թ.նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունների հուն»,- նշեց Թևանյանը։
Սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Երևանում ամեն օր անցկացվում են զանգվածային բողոքի ցույցեր և երթեր՝ Հայաստանի գործող իշխանությունների հրաժարականի պահանջով։ Ցուցարարները պահանջում են աջակցություն Արցախին, ինչպես նաև մարդասիրական միջանցքի բացում։-0-