Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Տոնոյանը Թուրքիայի հետ սահմանի նոր հենակետից հետևել է սահմանի պահպանության ընթացքին (ՖՈՏՈ)

31.07.2020, 20:17
Օաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հարավ-արևմտյան սահմանագոտի. ՖՈՏՈ
Տոնոյանը Թուրքիայի հետ սահմանի նոր հենակետից հետևել է սահմանի պահպանության ընթացքին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հարավ-արևմտյան սահմանագոտի, որտեղ ՀՀ ԶՈւ-ը տեղադրել են նոր մարտական հենակետ: 

Ինչպես Faccebook–յան էջում հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, Դավիթ Տոնոյանը նոր հենակետից տեսադիտարկման համակարգով հետևել է սահմանի պահպանության ընթացքին, լսել հրամանատարության զեկույցները, տվել համապատասխան հանձնարարականներ:

Նշենք, որ Հայաստանի հարավ–արևմուտքում գտնվում է պետական սահմանը Թուրքիայի հետ։

Հիշեցնենք, որ հուլիսի 29–ից օգոստոսի 10–ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Զորավարժությունները կկազմակերպվեն երկրի տարբեր հատվածներում` Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում։ 

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման մասին

Հուլիսի 12-ից Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կազմակերպել հայ-ադրբեջանական սահմանին: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրք գրավելու մի քանի փորձ է կատարել` տանկի, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Հակառակորդը հրետակոծել է հայկական հենակետերը, նաև թիրախավորել բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ է հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տվել պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշել հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:

Հուլիսի 16-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որը թեժ մարտից հետո կանխվել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից և թշնամին, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Դրան հաջորդել է Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը ՝ ականանետի և Դ-30 հաուբիցի կիրառմամբ: ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր: Հուլիսի 17-ից հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

ՊՆ տվյալներով, հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որից այս պահին դրությամբ բուժում է ստանում 10-ը, 5 զինծառայող զոհվել է: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան։ Հուլիսի 16-ին հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորում է ստացել Չինարի գյուղի բնակիչ: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 11 զոհ:–0–