Հայաստանի և ՌԴ–ի վարչապետերը նշել են փոխգործակցության ակտիվացման կարևորությունը
01.07.2015,
17:25
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր հայ գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ հեռախոսով քննարկել է հայ–ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր և տարբեր բնագավառներում երկու պետությունների երկկողմ փոխգործակցության ակտիվացման կարևորությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով նախարարների կաբինետի կայքին։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 1. /ԱՌԿԱ/. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր հայ գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ հեռախոսով քննարկել է հայ–ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր և տարբեր բնագավառներում երկու պետությունների երկկողմ փոխգործակցության ակտիվացման կարևորությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով նախարարների կաբինետի կայքին։
Հեռախոսային խոսակցության նախաձեռնողը հայկական կողմն էր։
«Կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ–ռուսական հարաբերություններին վերաբերող արդիական հարցեր... Դմիտրի Մեդվեդևն ու Հովիկ Աբրահամյանը նշել են տարբեր բնագավառներում երկու պետությունների երկկողմ փոխգործակցության ակտիվացման կարևորությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, զրուցակիցները քննարկել են Երևանում 2015 թվականի հունիսի 25-26–ը տեղի ունեցած Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները։--0--