Рейтинг@Mail.ru
USD
371.4
EUR
434.35
RUB
4.9428
GEL
138.06
2026 թ. ապրիլի 29, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Վլադիմիր Կարապետյանը հրաժարական է տվել

09.01.2020, 10:35
Վլադիմիր Կարապետյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից
Վլադիմիր Կարապետյանը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./ԱՌԿԱ/. Այսօր Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հայտնել է, որ այլևս չի կատարում Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները: Այդ մասին նա գրառում է կատարել իր Facebook-յան էջում:

«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»,- ասվում է գրառման մեջ:

ՀՀ կառավարության e-gov.am կայքում հրաապարակվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ Վլադիմիր Կարապետյանին վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Վլադիմիր Կարապետյանին ազատել վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից»,- ասված է ՀՀ վարչապետի հրամանագրում։-0-