Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+4

Երասխի ուղղությամբ հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, վիճակը ծանր է

19.01.2023, 13:44
Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն
Երասխի ուղղությամբ հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, վիճակը ծանր է
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./ԱՌԿԱ/. Հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

«Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–