Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+19

Երևանում նոխ փոխքաղաքապետեր են ընտրվել

26.10.2023, 12:10
Այսօր Երևանում քաղաքապետարանում կազմակերպվել է Ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում փոխքաղաքապետեր ընտրելու հարցն էր
Երևանում նոխ փոխքաղաքապետեր են ընտրվել
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Այսօր Երևանում քաղաքապետարանում կազմակերպվել է Ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում փոխքաղաքապետեր ընտրելու հարցն էր։

Այսպես, Արմեն Փամբուխչյանն ընտրվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, նրա թեկնածությանը կողմ քվեարկեց ավագանու 32 անդամ՝ 5 ձեռնպահ ձայնով։

Քաղաքապետի տեղակալներ ընտրվեցին նայև Լևոն Հովհաննիսյանը (31 կողմ, 5 ձեռնպահ), Սուրեն Գրիգորյանը (32 կողմ, 5 ձեռնպահ) և Սարգիս Մադաթյանը (32 կողմ, 5 ձեռնպաh):

Քաղաքապետի տեղեկալներից 3-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից են, 1-ը՝ «Հանրապետություն» կուսակցությունից:

Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց» խմբակցությունը լքեց ավագանու արտահերթ նիստ ։

«Ազգային առաջընթացի» ղեկավար Արամ Թորոսյանի ելույթից հետո խմբակցության անդամները լքեցին նիստերի դահլիճը։ Թորոսյանն ընդդիմադիր խմբակցություններին, մասնավորապես, «Հանրային ձայնին» կոչ արեց չմասնակցել քվեարկությանը, որպեսզի չապահովեն քվորում։

«Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը հայտարարեց, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու։
Նիստում հայտարարվեց նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը, իսկ քարտուղար՝ Նուարդ Վարդանյանը։ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավարն է Արամ Թորոսյանը, իսկ քարտուղար՝ Իզաբելլա Աբգարյանը։ «Հանրապետություն» խմբակցությունը ղեկավարում է Անի Խաչատրյանը, քարտուղարն է Մհեր Բեջանյանը։ «Հանրային ձայն» խմբակցության ղեկավարն է Վահան Ավագյանը, իսկ քարտուղար՝ Վահե Եսայանը։-0-