Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Երևանը դիմել է Մոսկվային` կոչ անելով պաշտպանել Հայաստանի սուվերեն տարածքը

16.11.2021, 16:05
Հայաստանը դիմում է ՌԴ–ին` կոչ անելով պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը
Երևանը դիմել է Մոսկվային` կոչ անելով պաշտպանել Հայաստանի սուվերեն տարածքը
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Երևանը դիմում է Մոսկվային` կոչ անելով պաշտպանել ՀՀ սուվերեն տարածքը` 1997թ.–ի երկկողմ պայմանագրի համաձայն։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաալիքի եթերում, գրում է ՏԱՍՍ–ը։

«Քանի որ հարձակումը տեղի է ունեցել Հայաստանի սուվերեն տարածքի վրա, համաձայն 1997թ.–ի պայմանագրի համաձայն` մենք դիմում ենք ՌԴ–ին` կոչ անելով պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Հիմա պատրաստվում  է գրավոր դիմումը», – նշեց նա։

ՊՆ–ի հաղորդմամբ, ՀՀ արևելյան սահմանագոտում ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։

Ավելի վաղ ՊՆ–ն հաղորդել էր, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։–0–