Երևանի կենտրոնի փողոցները կաթվածահար են, ցուցարարներին բերման են ենթարկում (ՖՈՏՈ)
02.05.2022,
10:56
Բերման է ենթարկվել ավելի քան 120 մարդ
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./ԱՌԿԱ/. Ոստիկանները սկսել են զանգվածային բերման ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակիցներին, ովքեր վաղ առավոտից փակում են Երևանի կենտրոնի փողոցները:

ԶԼՄ-ների հաղորդմամբ, բերման է ենթարկվել ավելի քան 120 մարդ:
Ընդդիմության կոչով վաղ առավոտից ցուցարարները սկսել են փակել Երևանի գլխավոր փողոցներն ու խաչմերուկները, որոնք կապում են Երևանի ծայրամասը կենտրոնի հետ:

Երևանի մեծ կենտրոնում տրանսպորտի երթևեկությունը գրեթե կաթվածահար վիճակում է, փակ են Բաղրամյան պողոտան, Խորենացի և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկները, Մյասնիկյան, Արշակունյաց, Գրիգոր Լուսավորիչ պողոտաները և այլն: Ցուցարաները վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան», նրանց թվում են ընդդիմադիր պատգամավորներ:
Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին:
ԶԼՄ-ների տվյալներով, ցուցարարներին մեղսագրվում է ոստիկանության օրինական պահանջներին չհնազանդվելը:-0-