Ընդդիմադիր պատգամավորները փորձեցին մտնել «Մարիոթի» սրահ, որտեղ Փաշինյանն ու Թրեյսին են, սկսվեց քաշքշուկ (ՎԻԴԵՈ)
20.05.2022,
13:08

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./ԱՌԿԱ/. Ընդդիմադիր պատգամավորները մտան «Մարիոթ» հյուրանոց, որտեղ անցկացվում է «Հայկական ժողովրդավարություն» խորագրով համաժողովը։
Համաժողովին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Լին Թրեյսին, կառավարության անդամներ։
Ընդդիմադիր պատգամավորները հայտարրեցին, որ ցանկանում են համաժողովի ժամանակ պարզաբանում ներկայացնել երկրում ժողովրդավարության հետ կապված իրավիճակի կապակցությամբ։
Լրագրողներին թույլ չտվեցին մտնել հյուրանոց։ Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս մտնել սրահը, որտեղ անցկացվում է համաժողովը։
Ընդդիմադիրներն այսօր Ֆրանսիայի Հրապարակից երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր, որտեղ պետք է տեղի ունենար Լիտվայի նախագահի և Հայաստանի նախագահ Վիգեն Խաչատուրյանի հանդիպումը։ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նախօրեին հայտարարեց, որ ընդդիմությունը վաղը ունի հատուկ ծրագիր, տարբեր պատճառով չներկայացրեց մանրամասները։ Ակցիաները կտևեն մինչև երեկո, ժամը 19։00–ն Ֆրանսիայի Հրապարակում կանցկացվի հանրահավաք։
Ինչպես հայտնել են կազմակերպիչները, ընդդիմության նպատակն է հայտարարել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չունի երկրի անունից բանակցություններ վարելու մանդատ։–0–