Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+18

Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ

24.02.2022, 14:46
Պուտինը փետրվարի 24–ին հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների ուղերձին` որոշում է ընդունել հատուկ ռազմական օպերացիա անցկացնելու մասին
Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./ԱՌԿԱ/. Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների ուղերձին` որոշում է ընդունել հատուկ ռազմական օպերացիա անցկացնելու մասին։ Ինչպես նշել է Պուտինը, Ռուսաստանը չի նախատեսում օկուպացնել ուկրաինական տարածքները, բայց կողմ է Ուկրաինայի ժողովուրդների ինքնորոշման իրավունքին։–0–