ՀՀ իշխանությունները քննարկում են կառավարության հրաժարականի հարցը. թերթ
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի իշխանությունները, որպես վերջին օրերին ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք, քննարկում են նաև կառավարության հրաժարականի հարցը, թեև ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամները Սերժ Սարգսյանի հրաժարական են պահանջում, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Ինչպես հայտնի է, Ժիրայր Սեֆիլյանի, ապստամբների և իշխանությունների միջև բանակցությունների ընթացքում ինչ-որ երրորդ տարբերակի մասին հայտարարություն եղավ», - նշվում է հաղորդագրության մեջ:
Թերթը չի բացառում, որ կողմերը փոխհամաձայնության գան ու բավարարվեն կառավարության, նաև որոշ ուժային կառույցների ղեկավարների՝ օրինակ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականներով: Փոխարենը` Սերժ Սարգսյանը բարեփոխումների մասին նոր խոստում տա:
«Ի դեպ, քանի որ ապստամբներն ու Սեֆիլյանը դժգոհություն ունեն նաև ԼՂՀ վերջին զարգացումների հարցում, չի բացառվում, որ այս դեպքում էլ Սարգսյանը պարզապես խոստում տա, թե տարածքների վերադարձի հարց չի քննարկվելու», - գրում է պարբերականը:
Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։ Չորեքշաբթի օրվա դրությամբ գրավված շենքից ազատ է արձակվել հինգ պատանդ։
ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։ -0-