ԼՂՀ վարչապետը կառավարության նոր անդամներին ներկայացրել է նախարարությունների աշխատակիցներին
25.09.2012,
11:48
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը նախօրեին համապատասխան նախարարությունների աշխատակիցներին է ներկայացրել կառավարության նոր անդամներին, հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը նախօրեին համապատասխան նախարարությունների աշխատակիցներին է ներկայացրել կառավարության նոր անդամներին, հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Անձնակազմերին ներկայացվել են ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, ԼՂՀ արտադրական ենթակացուցվածքների նախարար Լևոն Մնացականյանը և ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարինե Նարիմանյանը:
Համատեղ արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով ոլորտների նախկին ղեկավարներին՝ վարչապետը նշել է, որ նրանց գիտելիքներն ու փորձը այսուհետ ևս կօգտագործվեն իրենց ամենօրյա աշխատանքում:
Բարձր ու պատասխանատու պաշտոններում նշանակվելու առիթով շնորհավորելով կառավարության նոր անդամներին` վարչապետը վստահություն է հայտնել, որ բանիմաց և տվյալ ոլորտի հիմնախնդիրներին հիմնականում ծանոթ նորանշանակ նախարարները առկա ձեռքբերումներին կավելացնեն նորերն ու հանդես կգան նորամուծություններով ու նոր աշխատաոճով:
Մասնավորապես, առողջապահության ոլորտում գործադիր իշխանության ղեկավարը համակարգային փոփոխություններ է ակնկալում, իսկ ռազմավարական նշանակության` արտադրական ենթակառուցվածքների ոլորտում` զարգացում, որը կապահովի նաև երկրի ընդհանուր զարգացումը:
Արտադրական ենթակառուցվածքների նախարարությունում վարչապետը ներակայացրել է նաև ԼՂՀ նորանշանակ փոխվարչապետին` Արթուր Աղաբեկյանին, ում անմիջական համակարգմամբ կիրականացվի այս բնագավառի կառավարումը:
Հարությունյանն աշխատակազմին է ներկայացրել նաև ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի և կադաստրի պետական կոմիտեի նոր նախագահ Կառլեն Պետրոսյանին` նրանից արդյունավետ աշխատանք ակնկալելով նաև այդ ոլորտում: Պետրոսյանը նախկինում զբաղեցրել է ԼՂՀ աևտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։
Նորանշանակ պաշտոնյաները շնորհակալություն հայտնեցին նախագահին ու վարչապետին նման վստահության համար և հավաստիացրին արդարացնել բոլորի սպասելիքները: -0-